11/06/2021 19:29
Բայդենը Մերկելի հետ կհանդիպի Վաշինգտոնում հուլիսի 15-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 15-ին Վաշինգտոնում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի կողմից ուրբաթ հրապարակած հայտարարության մեջ:
«Նախագահ Բայդենն անհամբեր սպասում է 2021 թվականի հուլիսի 15-ին Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը», - ասված է հայտարարության մեջ: Բայդենը և Մերկելը կքննարկեն համագործակցությունը մի շարք հարցերի շուրջ, այդ թվում`«COVID-19 համավարակի դեմ պայքարին, կլիմայի փոփոխության սպառնալիքին և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»:
Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Մերկելը Բայդենի հրավերով հուլիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն: