11/06/2021 18:08
Ժնևում Պուտինի ու Բայդենի հանդիպման պատճառով Շվեյցարիան կսահմանափակի թռիչքները
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում է կայացրել ժամանակավորապես սահմանափակել օդային տարածքի օգտագործումը՝ կապված Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի հետ:
«Ժևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ անվտանգությունն ապահովելու համար Դաշնային խորհուրդը հաստատել է Ժնևի տարածքում 2021 թվականի հունիսի 15-ից 17-ը օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակում», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, օդային տարածքի վերահսկողության ուժեղացումը կիրականացվի երկրի օդուժի կողմից: