12/06/2021 15:04
Հնդկաստանում մեկ օրում ավելի քան 4 հազար մարդ է դարձել COVID-19-ի զոհ
Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսային վարակից մահացել է 4 002 մարդ, համավարակի սկզբից մինչ օրս երկրում COVID-19-ից մահացել է ավելի քան 367 հազար մարդ:
Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալները:
Նաև, անցած 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 ավելի քան 84 հազար դեպք. Հնդկաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 29,3 միլիոնը: