12/06/2021 13:06
«Պետք է բոլոր ժեխերին ցույց տանք իրենց տեղը». Փաշինյանն իր աջակիցներին հունիսի 21-ին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ տոնելու հաղթանակը
Մենք պետք է գնանք ընտրատեղամասեր ու ցույց տանք, թե ով է ժեխն այս հանրապետությունում, Ճամբարակում հայտարարոց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է բոլոր ժեխերին ցույց տանք իրենց տեղը ու դա պետք է անի ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին», - ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե զինվորը պետք է լինի պրոֆեսիոնալ։
«Ոնց որ պատգամավորն է պատգամավոր, այնպես էլ զինվորը պետք է լինի զինվոր», - ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ երկիրը հզորանա։
«Այս օրակարգի համար դուք պետք է գնաք ընտրատեղամաս ու վերցնեք համար 3 քվեաթերթիկը։ Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու «պողպատյա» հեղափոխության ու ՀՀ քաղաքացու հաղթանակը», - ասաց նա։