12/06/2021 19:53
Հայաստանն Ադրբեջանին հանձնել է հակատանկային և հակահետևակային 97 հազար ականների տեղակայման քարտեզ
Հայաստանն Ադրբեջանին հանձնել է հակատանկային և հակահետևակային 97 հազար ականների տեղակայման քարտեզը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է Աղդամի շրջանում ականապատ դաշտերի քարտեզի դիմաց հայկական կողմին 15 հայի փոխանցելու մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է 15 հայ գերու հայրենիք վերադառնալու մասին տեղեկությունները՝ հրապարակելով նրանց լուսանկարը։