12/06/2021 19:44
ԱՄՆ-ը, Վրաստանը և ԵԽ-ն օգնել են իրականացնել Հայաստանի կողմից Ադրբեջանին Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզի փոխանցումը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վրաստանը նպաստել են Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզը Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցմանը:
Օգնություն տրամադրման հարցում նախարարությունը նշել է Վրաստանի կառավարության, ԱՄՆ պետքարտուղարի, ԵՄ խորհրդի նախագահի և ԵԱՀԿ-ի Շվեդիայի նախագահության դերը:
«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության աջակցությունը՝ այս մարդասիրական գործողությունն իրականացնելու հարցում: Միևնույն ժամանակ, կարևորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գլխավորությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Շվեդիայում ԵԱՀԿ շվեդական նախագահության դերը», - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է Աղդամի շրջանում ականապատ դաշտերի քարտեզի դիմաց հայկական կողմին 15 հայի փոխանցելու մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է 15 հայ գերու հայրենիք վերադառնալու մասին տեղեկությունները՝ հրապարակելով նրանց լուսանկարը։