12/06/2021 12:42
Աֆղանստանում գրոհայինները հարձակման հետևանքով սպանվել է հարսանիքի 5 մասնակից
Առնվազն հինգ մարդ է սպանվել Աֆղանստանի Քաբուլ նահանգում զինված հարձակման հետևանքով, հայտնում է տեղական Tolo News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ոստիկանությունից հայտնել են, որ Պաղման շրջանում զինված մարդիկ առևանգել են հարսանեկան արարողությունից վերադարձած մարդկանց, ապա սպանել նրանց: Հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության աշխատակցին, հաղորդել է, որ մահացածների մեջ կա մոջահեդների նախկին հրամանատար, իսկ մնացած զոհերը նրա հարազատներն են:
Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրել է արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններին: «Թալիբան» շարժումը դեռ չի մեկնաբանել կատարվածը: