12/06/2021 13:41
Ամերիկյան Ջորջիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, կա մեկ զոհ
Ամերիկյան Սավաննա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է WTOC-TV-ն:
Տուժածների թվում կան երկու տարեկան և 13 տարեկան տղա երեխաներ: Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր:
Քաղաքային ոստիկանությունը փակել է այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը հետաքննություն անցկացնելու համար:
Ձերբակալությունների մասին դեռ չի հաղորդվում: