14/06/2021 13:20
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկումը նոր պատերազմն է. Մարուքյան
Հայաստանում որևէ քաղաքական ուժ չի ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է չեղարկել, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
«Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ դրա չեղարկումը նոր պատերազմն է: Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, Սյունիքի մարզի ներխուժումը կարող էր պատերազմի վերածվել, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով: Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ մենք կարող ենք ընտրություններից հետո գալ ու պատերազմով նրանց այնտեղից հանել, կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ ստախոս: Պետք է հաշվի առնել քո երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել կործանարար, շատ մեծ պատերազմից», - նշեց Մարուքյանը: