14/06/2021 16:34
Ներկա խնդիրներին ավելի արագ ու ամբողջական լուծում որևէ այլ թիմ ի վիճակի չէ տալ. Քոչարյան
Անվտանգություն, տնտեսական վիճակ ու ներքաղաքական լարվածություն. երբեմն մտածում ես՝ որն է ավելի կարևոր, որն առաջնահերթ, որը ոչ, Մեծամորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն՝ ավելացնելով, որ հնարավոր չէ մի հարցով զբաղվել, մյուսով չզբաղվել:
Քոչարյանի խոսքով՝ այդպես ուղղակի բան չի ստացվելու:
«Ներկա խնդիրներին ավելի արագ ու ամբողջական լուծում որևէ այլ թիմ ի վիճակի չէ տալ: Գուցե անհամեստություն հնչի, բայց դա փաստ է», - բարձարաձայնեց վարչապետի թեկնածուն: