14/06/2021 16:47
Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ խոսելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունների մասին, շփոթել է Լիբիան և Սիրիան: Ամերիկայի առաջնորդի շփոթմունքն ընդունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:
Ավելի վաղ G7-ի գագաթնաժողովում Բայդենը Լիբիան անվանել էր այն տարածքներից մեկը, որտեղ հնարավոր է Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը: Ճիշտ է, նա դա արել է մի փոքր տատանվելով, կարծես մոռանալով, թե որ երկիրն է ուզում նշել:
Ինչպես հետո պարզվել է, դա հենց այդպես էր: Լրագրողների հետ ճեպազրույցում Սալիվանը խոստովանել է, որ իրականում դա Սիրիան է:
Նախօրեին Բայդենը հայտարարել է, որ ինքը կարող է շատ հարցերում համագործակցել Ռուսաստանի հետ, «փրկել մարդկանց կյանքը, օրինակ՝ Լիբիայում»: