14/06/2021 18:38
ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Մակրոնը «երկար զրույց» է ունեցել Էրդողանի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկար զրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում երկուշաբթի Բրյուսելում՝ դաշնակից երկրների ղեկավարների ֆիզիկական մասնակցությամբ:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկար զրույց ունեցա նախագահ Էրդողանի հետ: Առաջ շարժվելով պարզությամբ, հարգանքով և ճշգրտությամբ», - գրել է Մակրոնը Twitter-ում:
Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հայտնել էր, որ ցանկանում է իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել ՆԱՏՕ-ում դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: