14/06/2021 17:54
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի հայտարարի Ուկրաինայի և Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու ժամկետների մասին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության վերաբերյալ որևէ հնարավոր կամ հստակ ժամկետներ չի հաղորդելու, սակայն ՆԱՏՕ-ի դուռը միշտ բաց է մնում, և Ռուսաստանն այս գործընթացում վետոյի իրավունք չունի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք կհաստատենք Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն (2008 թվականի ապրիլի) առ այն, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում, և Ռուսաստանն այս գործընթացի վրա որևէ ազդեցություն չունի։ Մենք այդ ժամանակ անդամակցության ժամկետի մասին ոչինչ չենք ասել և այդ մասին չենք խոսելու նաև հիմա», - հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Բրյուսելում ТАСС-ի դիվանագիտական աղբյուրը նշել էր, որ ՆԱՏՕ-ն հաստատելու է Վրաստանի և Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու ներուժը, սակայն անդամակցության գործողությունների ծրագրի կամ որոշակի ժամկետների տրամադրման հեռանկարներ չեն քննարկվելու:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովն այդ երկրների հետ իր հարաբերությունները կդիտարկի միայն գործընկերության և բարեփոխումներին աջակցության համատեքստում: