14/06/2021 18:50
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 13 721 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 13 721 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 222 408 դեպք:
Մեկ օրում մահացել է 371 մարդ, ընդհանուր՝ 125 278 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 8312 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 809 647 բուժառու: