14/06/2021 11:33
Վերջին պատերազմի ժամանակ ստեղծված քաոսը բացառված կլինի. Գորգիսյանը ներկայացրել է ԼՀԿ-ի անվտանգության ծրագրերը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը իրենց անվտանգության ծրագրերը ներկայացնելիս ասաց, որ սկսել են դպրոցից: Նրանք ուշադրություն են դարձնելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային:
Գորգիսյանի խոսքով՝ ամառային ու ձմեռային ճամբարումներ են իրականացնելու հանրապետության տարեբեր հատվածներում, աշակերտներն անցնելու են զինվորական գործ, մարտավարություն, ռազմավարություն: Կուսակցությունում համոզված են, որ դա կանդրադառնա երեխաների՝ սպա դառնալու որոշման կայացման վրա:
«Բացի այդ, զորացրված անձինք հնարավորություն են ունենալու կամավորության սկզբունքով զինվորագրվելու ակտիվ պահեստազորին: Ավելի ակտիվ կմասնակցեն հավաքներին, վերապատրաստումներին և պատերազի դեպքում առաջնային կզորացրվեն՝ արդեն իսկ պատրաստ լինելով: Վերջին պատերազմի ժամանակ ստեղծված քաոսը բացառված կլինի», - նշեց Գևորգ Գորգիսյանը: