15/06/2021 20:21
Ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է նախատեսում Արմավիրում. թիրախում են Խլղաթյանի որդին ու այլ բարեկամներ. Փաստինֆո
Փաստինֆո-ն գրում է՝ ոստիկանության իրենց աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս պահին ոստիկանությունը պատրաստվում է ձերբակալել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդուն և մի քանի հարազատի։
Լրատվամիջոցը նշում է, որ Ռուբեն Խլղաթյանին ձերբակալելով՝ իշխանությունը մտադիր էր թուլացնել «Պատիվ ունեմ» դաշինքին Արմավիրում, սակայն տեսնելով, որ Խլղաթյանի որդին ու բարեկամները իրականացնում են քարոզարշավ և մեծ է նրանց հաջողության հասնելու հավանականությունը, որ դաշինքը, միևնույն է, հավաքելու է շատ ձայներ, որոշել են մեկուսացնել Խլղաթյանի բոլոր այն մերձավորներին, որոնք այս պահին մասնակցում են քարոզարշավին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը սպասում է, որպեսզի հատուկ նշանակության վաշտը (սպեցնազը) հավաքվի եւ Արմավիրում իրականացնեն հատուկ գորրծողություններ՝ ձերբակալել Խլղաթյանի որդուն և մյուս բարեկամներին, որոնք իրականացնում են քարզչություն՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։ Սա քաղաքական հետապնդման շարունակությունն է։
Հիշեցնենք, որ Խլղաթյանի ձերբակալությունն ու հետագայում նաեւ կալանավորումը պաշտպանական կողմը գնահատել է լրիվ անհիմն, ապօրինի՝ այն համարելով քաղաքական հետապնդում։ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ արդեն բողոք է ներկայացվել։