15/06/2021 13:18
«Աերոֆլոտը» չվերթ է սկսել Եկատերինբուրգից Երևան
«Աերոֆլոտը» բացել է արտասահմանյան թռիչքների ծրագիր Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանից, առաջին թռիչքը տեղի է ունեցել հունիսի 14-ին դեպի Երևան, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Անցած երկուշաբթի Եկատերինբուրգից Հայաստան է մեկնել 153 ուղևոր:
Հետագայում դեպի Երևան չվերթները կիրականացվեն երկուշաբթի՝ 03: 35-ին, հուլիսի 2-ից՝ նաև ուրբաթ օրերին՝ տեղական ժամանակով 01: 30-ին: Պարբերաբար թռիչքներն իրականացնում են Airbus A320 օդանավերը:
Թռիչքի տևողությունը 3,5 ժամ է:
Ներկայումս Կոլցովոյից դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթներ իրականացվում են նաև «Ուրալ ավիաուղիների» կողմից երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, իսկ Nordwind ավիաընկերությունները հինգշաբթի օրերին: