15/06/2021 13:00
Նյու Յորքի բնակիչներին ներարկել են COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ
Նյու Յորքում պատվաստումների կետում 889 պացիենտ ստացել է կորոնավիրուսի ժամկետանց պատվաստանյութ, որը մշակվել է Pfizer-ի և BioNTech-ի կողմից, հայտնում է New York Post-ը:
Միջադեպի մասին պացիենտներին հայտնել է Թայմս Սքուերում պատվաստման կետի օպերատոր Դեյվիդ Սավիցկին:
«Պատվաստանյութը ներարկելուց հետո պարզվել է, որ այն պահվել է սառցարանում և ժամկետանց էր», - գրել է նա էլեկտրոնային նամակով:
Նա նաև հավաստիացրել է, որ ներարկված պատվաստանյութը չպետք է բացասական ազդեցություն ունենա հիվանդների առողջության վրա: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել, որ ժամկետանց պատվաստանյութ ստացած անձինք կրկին պատվաստվեն: