15/06/2021 12:13
Զելենսկին ԱՄՀ-ից Ուկրաինայի համար հատուկ կարգավիճակ է ցանկանում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անարդար է համարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պահանջներն Ուկրաինայի վերաբերյալ: Նրա խոսքերը մեջբերված են պետության ղեկավարի գրասենյակի կայքում:
Ըստ Զելենսկու՝ Ուկրաինայից չի կարելի պահանջել նույնը, ինչ այլ պետություններից:
«Կարծում եմ, որ չի կարելի Ուկրաինայի համար ԱՄՀ-ի վարքագծի ռազմավարությունը համեմատել այլ երկրների հետ: Մեր երկիրը պարզապես չի կարող հավասարվել մյուսների հետ, քանի որ մենք բարդություն ունենք, քանի որ պատերազմ է գնում», - ասել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՀ-ի հետ համագործակցությունը կարևոր է տնտեսական կայունության և ներդրումային միջավայրի համար, ուստի Կիևը կկատարի իր բոլոր խոստումները: