15/06/2021 13:58
Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը, քննարկել են առաջիկայում իրականացվելիք ծրագրերը
Այսօր «Հայաատան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը, տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից։
Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել: