15/06/2021 13:53
Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել․ Սպուտնիկ Արմենիա
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան, այդ մասին Քոչարյանը հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիա գործակալության հարցին։
Հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին առաջիկա ընտրություններում։
Կարապետյանի վերադառնալու հավանականության ու կարգավիճակի մասին հարցին ի պատասխան Քոչարյանը պատասխանել է, որ պարբերաբար շփվում է նախկին վարչապետի հետ։
«Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի», - ասել է Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և Ruptly–ին տված հարցազրույցի ժամանակ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։