15/06/2021 18:05
ԱՄՆ-ում գանձապահին սպանել են դիմակի համար դիտողության պատճառով
ԱՄՆ Ջորջիա նահանգում սուպերմարկետներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել բժշկական դիմակ կրելու շուրջ վեճի պատճառով: Սպանվել է խանութի գանձապահը, հայտնում է Fox 5-ը:
Նշվում է, որ 30-ամյա մի տղամարդ մտել է մթերային խանութ, որտեղ դրամարկղի մոտ վիճաբանել է գանձապահի հետ դիմակ կրելու վերաբերյալ: Կասկածյալը դուրս է եկել խանութից՝ առանց որևէ բան գնելու, բայց շուտով վերադարձել է ու կրակել գանձապահի վրա:
Այնուհետև փոխհրաձգություն է տեղի ունեցել զինված անձի և սուպերմարկետի անվտանգության աշխատակցի՝ ոստիկանության նախկին սպայի միջև: Երկու կրակողներն էլ վիրավորվել են:
Բոլոր մասնակիցները հոսպիտալացվել են: Գանձապահը մահացել է բժշկական հաստատությունում, հարձակվողի և անվտանգության աշխատողի վիճակը գնահատվում է կայուն