15/06/2021 18:18
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 14 185 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 14 185 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 236 593 դեպք:
Մեկ օրում մահացել է 379 մարդ, ընդհանուր՝ 127 180 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 8597 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 818 244 բուժառու: