15/06/2021 15:51
«Լսեցի՞ր, պապա է ասել». երբ զինվորն իր երկրորդ կյանքի առաջին բառն է ասում (Տեսանյութ)
«Լսեցի՞ր, այսօր պապա է ասել». «Զինվորի տան» աշխատակիցներն անմիջապես մեկը մյուսին հայտնում են ուրախ լուրը, երբ ծանր գանգուղեղային վնասվածքից հետո զինվորն ասում է առաջին բառը, կամ «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում՝ «լավ եմ»:
Նշվում է, որ գանգուղեղային վնասվածքներով տղաներից ոմանք կլման դժվարություններ են ունենում, մյուսները՝ արտասանության հետ կապված, երրորդը գուցե դժվարանա տվյալ պահին անհրաժեշտ բառը հիշել: Զինվորի տան լոգոպեդ Անի Մանուկյանը մեծ համբերությամբ ու հոգատարությամբ զինվորներին օգնում է գտնել մոռացված խոսքերը, արտաբերել ամենասիրած արտահայտությունները:
Կարևորը, որ ի վերջո, նրանք կարողանան խոսքով արտահայտել այն, ինչ իրենց մտքում ու սրտում է: