16/06/2021 21:16
Անհետ կորածների թիվը 1064 է, այս ստահակն ԱԺ-ում հայտարարում էր՝ թիվը 321 է. բա սա ստորություն չի՞. Սերժ Սարգսյան. Լուսանկարներ, տեսանյութ
Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է կապիտուլյանտ իշխանությունների կողմից մինչ այժմ գաղտնի պահվող անհայտ կորած համարվող զինծառայողների իրական թիվը ըստ պաշտոնական փաստաթղթի։
«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես։ Գոնե մարդավարի ասեն, որ չեն կարողացել պարզել իրական թիվը։ Բայց ո՞նց կարելի է այս մարդկանց նկատմամբ այսպես վերաբերվել, բա սա ստորություն չի՞», - ասել է Սարգսյանը։
Նա նաև հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համապատասխան փաստաթուղթը