16/06/2021 14:38
Լուրջ գործընթաց պետք է սկսենք Ռուսաստանի ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Բացի մեր ԶՈւ վերականգնման հարցերը, պետք է փորձենք նաև ռուսական ռազմական ներկայությունն այստեղ ժամանակակից դարձնել, ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա՝ դա հնարավոր է անել և պետք է անել, հատկապես հաշվի առնելով զարգացումները տարածաշրջանում:
«Մենք տեսնում ենք Թուրքիայի դերակատարության աճը: Երբ նայում ես քարտեզին, միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային, Ռուսաստանն է: Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց պետք է սկսենք իրեց ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար: Բայց միայն իրենց ներկայությունը չպետք է լինի», - նշեց Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ ռուսական բազայի հետ պետք է նաև մեր կշիռն ու հզորությունը մեծացնենք: