16/06/2021 15:13
Բաքուն և Անկարան կողմնակի սպառնիլիքի դեպքում գործելու են համատեղ
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ են գործելու երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, և նաև կշարունակեն զինված ուժերի համակարգված արդիականացումը, ասված է Շուշիի հռչակագրի տեքստում, որը երկու երկրների նախագահները ստորագրել են երեքշաբթի:
Հռչակագրի տեքստը հրապարակել է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը:
«Երրորդ պետության կամ պետությունների կողմից նրանց (Ադրբեջանի և Թուրքիայի՝ խմբ.) միջազգային ճանաչմամբ սահմանների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում՝ կողմերը համատեղ խորհրդակցություններ են անցկացնում այդ սպառնալիքը կամ ագրեսիա վերացնելու համար: Նրանք հանդես կգան ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան նախաձեռնություններով և միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օժանդակություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Այս օգնության ծավալը և ձևը կորոշվեն անհապաղ քննարկումների ընթացքում, որոշում կկայացվի՝ համատեղ գործողությունների պաշտպանության կարողությունը և զինված ուժերի և հրամանատարական կառույցների համակարգված գործունեությունն ապահովելու համար», - ասվում է հայտարարության տեքստում:
Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերն արդի պահանջներին համապատասխան արդիականացնելու համար»:
Ադրբեջանը և Թուրքիան աջակցում են արխիվների բացմանը և 1915-ի իրադարձությունների պատմաբանների հետաքննությանը, ասվում է երկու երկրների նախագահների կողմից երեքշաբթի ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում:
«Կողմերն, ընդգծելով տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը հասցված վնասը՝ Թուրքիային ուղղված Հայաստանի անհիմն պահանջների հետևանքով, այս համատեքստում վճռականորեն աջակցում են պատմաբանների կողմից արխիվներ բացմանը և 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրմանը», - ասվում է հռչակագրում: