16/06/2021 13:42
Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանի ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի դիտարկման և Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրներ:
Մարտունու շրջանում՝ ռուս խաղաղապահների կողմից անվտանգությունն ապահովելիս, վերականգնման աշխատանքներ են տարվում ջրատար անցկացնելու ուղղությամբ՝ երկու բնակավայրերը ջրով ապահովելու համար:
Մոտակա ջրատարը գտնվում է շփման գծի մոտ, ուստի տեղի բնակիչները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:
Վերականգնման աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են տարածքը և որոնել պայթյունավտանգ առարկաներ, որից հետո թույլ տվել ինժեներական սարքավորումների աշխատանքը:
20 կիլոմետրանոց խողովակաշարի փոխարինումից հետո Լեռնային Ղարաբաղի Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի ավելի քան 2500 բնակիչ խմելու ջրով կապահովվի: