16/06/2021 12:10
Կոլումբիայի հյուսիսում գտնվող զորամասերից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 զինվորական
Կոլումբիայի Կուկուտա քաղաքում տեղակայված բանակային հենակետում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է 35 զինվորական, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Մոտ 35 զինծառայող բժշկական օգնություն է ստացել մասնագետների դեպքի վայր հասնելուց հետո: Նրանցից ոմանք տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներ», - հայտնում է Opinion-ը:
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն ավելի վաղ պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյին հանձնարարել էր անձամբ հետաքննել Կուկուտայի բանակային զորամասում հարձակումը: