16/06/2021 13:55
Եվրոպայում առաջին երկիրը հայտարարել է COVID համավարակի ավարտի մասին
Սլովենիայի իշխանությունները հայտարարել են չորեքշաբթի օրվանից երկրում COVID-19 համավարակի ավարտի մասին: Այնուամենայնիվ, բնակչության պատվաստումը և որոշ սահմանափակող միջոցառումների ազդեցությունը կշարունակվեն: Այս մասին հայտարարել է նախարար Յանեզ Պոկլուկարան:
Սլովենիայի Առողջապահության նախարարության տվյալով՝ երկու միլիոն բնակիչ ունեցող երկրում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված միայն 112 մարդ, մահացել է երկու պացիենտ: Սլովենիայի 769 248 բնակիչ ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 551 906 մեծահասակ ամբողջությամբ պատվաստվել են: Հիվանդանոցներում կա 122 մարդ, որից 40-ը` վերակենդանացման բաժանմունքներում:
Հանրապետությունը պահպանում է փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ կրելու պահանջը, ինչպես նաև տարածքում գործող մարդկանց թվի սահմանափակումները և հեռավորությունը պահպանելու պահանջը: Կա նաև անընդհատ թարմացվող «կարմիր գոտու» երկրների ցանկ, որտեղից ժամանելուն պես անհրաժեշտ է կարանտին անցնել: