16/06/2021 11:47
Պետական համակարգի գլխին մարդ է, ով իրեն չի կարողանում կառավարել, բայց համարում է, որ երկիրը կարող է կառավարել. Քոչարյան
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն Արթիկում ընտրողներ հետ հանդիպմանն անդրադարձավ կարևոր ոլորտներում ղեկավարների հաճախակի փոփոխություններին՝ նշելով, որ չեն հասցնում ինչ-որ բան անել, խոստում կատարել, անընդհատ նորն է գալիս է ու նոր էջից սկսում:
«Անվտանգության լրջագույն սպառնալիքներ ունեցող երկրում երեք տարում ԱԱԾ 5 ղեկավար է փոխվում, մի երկրում, որը չհայտատարված պատերազմի մեջ է, 4 նշանակում է փոխվում ԳՇ-ում: Արտգործնախարարության շենքը կա, ինչ-որ մարդիկ գնում, գալիս են, պատուհանից նայում Արարատ լեռանը, բայց արտգործնախարարություն գոյություն չունի: Այնտեղ նստած մարդիկ մեղավոր չեն, փորձառու դիվանագետներ են», - նշեց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ պետական համակարգի գլխին կանգնած է մի մարդ, ով իրեն չի կարողանում կառավարել, բայց համարում է, որ երկիրը կարող է կառավարել:
«Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, ո՞նց կարող է ժողովուրդ կառավարել», - ասաց նա: