17/06/2021 16:53
Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի հետ ստորագրած Շուշիի համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին:
«Թեման (Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի) Շուշիի համաձայնագրի կետերիից դուրս չէ: Այս հարցի հետագա զարգացումը հնարավոր է: Հիմա գլխավորը սահմանների անվտանգության ապահովումն է: Բանակցությունները, որոնք Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը կանցկացնեն, ինչպես նաև, որոնք կանցկացվեն մեր միջև կարող են զարգացնել այս թեման», - ասել է Էրդողանը թուրք լրագրողներին Բաքվում:
Նրա խոսքերը մեջբերում է Hurriyet թերթը: