17/06/2021 18:00
Էստոնիայում այրել են ուղղափառ եկեղեցի
Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում գտնվող Նարվա-Յիեեսուու առողջարանային քաղաքում, այրել են Կազանի Աստվածամոր սրբապատկերի փայտե ուղղափառ եկեղեցին: Այդ մասին տեղեկացնում է Rus.postimees պորտալը:
Նշվում է, որ հրդեհն ամբողջությամբ քանդել է եկեղեցու ներսը, վնասել պատերը, մասամբ փլվել է տանիքը: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է հրկիզումը:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան: Մինչ փրկարարների ժամանումը դեպքի վայր, շենքն ամբողջությամբ այրվել է:
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարևան շենքեր՝ ներառյալ քահանայի տունը և կոմունալ սենյակները: