17/06/2021 10:56
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 96 դեպք, մահացել է 1 մարդ
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 000 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 96-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 215 655 (+122) մարդ, այս պահին բուժվում է 2787 (-27) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5585 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4491 (+1), իսկ այլ պատճառներով՝ 1094 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 1 մարդ: