17/06/2021 09:50
«Հրապարակ». Հունիսի 20-ին նիկոլականները սադրանքներ են կազմակերպելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանով մեկ վարչական ռեսուրսին հրահանգ է իջեցված, որ ՔՊ-ի ընտրողները հունիսի 20-ին իրենց քվեարկությունն իրականացնեն մինչև ժամը 12-ը: Դրանից հետո նիկոլականները, ըստ շրջանառվող խոսակցությունների, սադրանքներ են կազմակերպելու, մեծ դեբոշ, որի ընթացքում այնպիսի իրադարձություններ կլինեն, որ մարդիկ կվախենան ու այլևս դուրս չեն գա տներից:
«Եթե այս տարբերակով մասնակցությունը ցածր լինի, Փաշինյանի հաղթանակն անվիճելի է»,- ասաց վարչական ռեսուրսի ներկայացուցիչը, որը նաև հանգստացրեց․ «Մինչև հիմա իրենց ո՞ր ծրագիրն է հաջողվել, որ սա հաջողվի»»։