17/06/2021 20:58
Զախարովան հայտարարել է, որ լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին նվազում է
Ռուսաստանն արձանագրում է, որ վերջին շաբաթներին հաջողվել է թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերջին շաբաթների ընթացքում հնարավոր է դարձել ընդհանուր առմամբ թուլացնել լարվածությունը: Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն», - ասել է նա:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը:
«Բաքվի և Երևանի հետ սերտ համակարգում է ստեղծվել Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների միջոցով», - ավելացրել է դիվանագետը:
«Որպես խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում, մենք տեսնում ենք երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիայի ամենավաղ մեկնարկը՝ դրան հաջորդող դեմարկացիայով: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն առավելագույն ակտիվ աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», - եզրափակել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: