17/06/2021 14:39
Թրամփը Չինաստանից պահանջել է 10 տրիլիոն դոլար վճարել համավարակի համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Fox News-ի եթերում, Չինաստանից պահանջել է փոխհատուցել այն վնասը, որը, նրա կարծիքով, չինական կողմը ԱՄՆ-ին պատճառել է COVID-19 համավարակի պատճառով: Համապատասխան փոխհատուցումը նա գնահատել է 10 տրիլիոն դոլար:
«Այս ցուցանիշը շատ ավելի բարձր է, բայց սա այն ամենն է, որ նրանք կարող են վճարել: Եվ մենք խոսում ենք միայն մեզ վճարումների մասին, քանի որ աշխարհի մնացած մասի համար այդ ցուցանիշն ավելի բարձր է», - մեջբերում է Թրամփին ТАСС-ը: