17/06/2021 12:07
Հազարից ավելի անհետ կորած ունեցել ենք նոյեմբերի դրությամբ. Նիկոլ Փաշինյանի օգնական
Անհետ կորած հազարից ավելի ունեցել ենք նոյեմբերի դրությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեց ու նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ», - ասաց նա:
Նաիրի Սարգսյանի խոսքով՝ 800-ից ավելի անհետ կորածների մարմին նույնականացվել է:
«Այս պահին անհետ կորածների թիվը 275 է», - ասաց նա:
Վարչապեոտի պաշտոնակատարի օգնականը նշեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամը հրապարակում է այն թիվը, որին հիմնադրամից աջակցություն է տրամադրվել ամսական 300 հազար դրամ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողները անհետ կորած են համարված եղել:
Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի՝ անհետ կորածների թիվը 1064 է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարությունում հանդիպում են Նիկոլ Փաշինյանին: