17/06/2021 17:45
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 14 հազար դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 14 057 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 264 047 դեպք:
Մեկ օրում մահացել է 416 մարդ, ընդհանուր՝ 127 992 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 11 205 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 839 705 բուժառու: