18/06/2021 22:11
Հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ
Մայր Աթոռ-ն անդրադարձել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը։
«Մամուլից տեղեկացանք, որ ձերբակալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն տիար Արմեն Չարչյանը՝ նույն կենտրոնում տեղի ունեցած հանդիպման հայտնի ձայնագրության փաստի հիմքով:
Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող և իրավունքները ոտնահարող գործողություններից»,-ասված է հայտարարությունում։