18/06/2021 11:59
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալուստյանի նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության ղեկավար, գործարար Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering-ի ղեկավար Դավիթ Գալուստյանի նկատմամբ, ասված է հայտարարության մեջ:
«Պարզվել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Կարապետյան Սամվելը, որը Հայաստանում հայտնի է որպես «գորշ գործարար» և Royalsys Engineering-ի սեփականատեր Դավիթ Գալուստյանը, KOMEX- ի գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանը և այլոք ներգրավվել են որպես մեղադրյալ՝ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,- ասվում է հայարարության մեջ:
«Վերոնշյալ քրեական գործի կապակցությամբ Գլխավոր դատախազությունն իրավաբանական օգնության խնդրանք է ուղարկել օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին: Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները դրա համար և այլ միջազգային իրավունքի համաձայն նմանատիպ հանցագործություններ», - հավելել են Գլխավոր դատախազությունում: