18/06/2021 20:21
Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությունը չենք դավաճանելու. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքի անունից խոստանում եմ՝ այն ծրագրերը, որոնք ձեզ ներկայացրել ենք, դառնալու են կառավարության ծրագիր՝ իր ժամանակացույցով և իրականություն է դառնալու, Հանրապետւթյան հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ձեզ խոստանում ենք, որ մեր յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան ենք տալու և ձեզ հաշվետու ենք լինելու։ Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությունը չենք դավաճանելու», - հայտարարեց Սաղաթելյանը։