18/06/2021 17:21
«Ռուսաստանի հայերի միության» ղեկավարը մեկնաբանել է Ադրբեջանի մեղադրանքները
«Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը մեկնաբանել է տեղեկությունը, որ Ադրբեջանն իր նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում՝ նշելով, որ ինքը դեռ ոչ մի ծանուցագիր չի ստացել այդ կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն:
«Այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է և ինձ չի անհանգստացնում: Ինձ համար դա ծիծաղելի է: Ես անմեղ եմ և չեմ կարող որևէ խնդիր ունենալ», - ասել է Աբրահամյանը:
Նա նշել է, որ նախատեսում է դիմել միջազգային դատարաններ՝ «Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննություն պահանջելու» համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել երեք հայ գործարարների՝ «Հայաստան և Լեռնային Ղարաբաղ զինամթերք և ռազմական տեխնիկա ապօրինի ներմուծելու մաղադրանքով»:
Նրանց թվում են Սամվել Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և Արա Աբրահամյանը: