18/06/2021 14:31
Կրեմլը գնահատել է Ադրբեջանում ռազմական բազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը
ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմաններին հատուկ ուշադրության և անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու առիթ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Անկարայի հայտարարությունը Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորության մասին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին:
«Դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը մեր սահմանների մոտ մեր հատուկ ուշադրության, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերն ապահովելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատճառ է», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Ըստ նրա՝ հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է: