18/06/2021 13:54
Պեսկով. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով կապի մեջ է բոլոր կողմերի հետ
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու հարցով սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է օգնի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր առմամբ, իրավիճակի շտկմանը և չպետք է պարունակի որևէ տարր, որը կարող է լարվածության աճի պատճառ դառնալ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: