18/06/2021 18:25
Եվրո-2020-ի եզրափակիչը կարող է Լոնդոնից տեղափոխվել Բուդապեշտ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2020-ի եզրափակիչն Անգլիայից կարող է տեղափոխվել Հունգարիա:
Ըստ The Times- ի՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) նման որոշում կկայացնի, եթե Անգլիան չկարողանա երաշխիքներ տրամադրել ավելի մարդաշատ տրիբունաների համար՝ կորոնավիրուսային վարակի պատճառով:
Հաղորդվում է, որ ՈւԵՖԱ-ն տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հնարավոր որոշման մասին:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը հետաձգվել էր մինչև 2021 թվականը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: