19/06/2021 12:33
Չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ. խնդրում եմ իրավապահներին ազատ արձակել Արմեն Չարչյանին. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան դաշինքի» պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը։
«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել:
Լինելով բժիշկ չեմ կարող իրավական գործընթացների և քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանությունը վերլուծեմ և գնահատեմ, այլ պարզապես կարող եմ փաստել, որ բժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժան է հատուկ վերաբերմունքի», - գրել է Մուրադյանը։
Հիշեցնենք՝ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել է։
Մայր Աթոռ-ն անդրադարձել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին։
Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ։