20/06/2021 10:33
Կրակոցներ՝ Ազատաշեն գյուղի ընտրատեղամասում
Հունիսի 20-ին՝ ժամը 8։30-ին, Ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:
Aysor.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հաղորդեցին, որ դեպքի վայր է ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ հնչել է կրակոց գազային ատրճանակից: Ատրճանակը վերցվել է:
Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն: