20/06/2021 12:12
Անելանելի վիճակից իշխանությունները կարող են փորձել բախումների տանել. Վահե Հակոբյան (Տեսանյութ)
Պարզ է՝ ովքեր են կազմակերպել, շատ ցածր, էժան և նենգ գործողություն է, լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով իրենց դաշինքի վերաբերյալ տարածվող հակաքարոզչական թռուցիկներին։
«Ներկա իշխանությունը հոգեվարքի մեջ է և դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ գործողությունների շարունակությունը։ Սիսիանում անհիմն խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի գրեթե բոլոր շտաբներում և 4 շտաբի ղեկավար հրավիրվել է Երևան, որ ինչ-որ բացատրություն տա։ Թե ինչ բացատրություն պետք է տան, չգիտեմ։ Սրա նպատակն է գլխատել կազմակերպչական աշխատանքը։ Մի քիչ անհասկանալի է իրավապահ մարմինների պահելաձևը, թե մի քանի ժամ հետո նրանք ինչ պատասխան են տալու», - նշեց Վահե Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ «Հայաստան» դաշինքի հաղթանակը համոզիչ է լինելու։ Նա չբացառեց, որ այդ անելանելի վիճակից իշխանությունները կարող են փորձել ինչ-որ բախումների տանել.
«Հենց այս վայրկյանից սկսած՝ ես սպասում եմ, բայց չի ստացվելու։ Մենք սադրանքների չենք գնալու և կոչ եմ անում ժողովրդին սադրանքների չգնալ»։