20/06/2021 08:41
Պրոֆեսոր Չարչյանը ազատ է արձակվել
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ», - գրել է փաստաբանը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ տեղեկացրել է, որ Արմեն Չարչյանն արդեն ազատության մեջ է։
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել էր երեկ: Համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում նա ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։
Ավելի վաղ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ձերբակալման հիմքն ու նպատակները աղերս չունեն իրավաբանության հետ: